1. Այս խաղը շոշափողական հիշողության համար է: Կապում եք երեխայի աչքերը և հերթով նրա ձեռքն եք տալիս տարբեր առարկաներ: Բայց բարձրաձայն չեք ասում, թե ինչ է: Երբ վերջանում են առարկաները (3-10 առարկա) երեխան պիտի հերթականությամբ թվարկի առարկաները: Այս խաղը բարդ է նրանով, որ երեխան մտովի պիտի ճանաչի առարկաները և հիշի հերթականությունը:

2.Երեխայի հետ կազմեք գնումների ցուցակը: Մասին գնացեք խանութ և գտեք ձեր ցուցակի մթերքը: Տուն վերադառնալով, թույլ տվեք, որ նա օգնի ձեզ տեղավորել մթերքը,միասին կարդացեք պիտակները: Հաճելի կլինի, որ միասին պատրաստեք ինչ-որ բան այդ մթերքից: Հայտնեք ձեր շնորհակալությունը փոքրիկին՝ ցույց տված օգնության համար:

3.Այս խաղը զարգացնում է տեսողական հիշողությունը: Անհրաժեշտ է իրար սոսնձել լուցկու դատարկ տուփերը, որպեսզի աշտարակի տեսք ունենա: Այս ձևով ստացեք երկու աշտարակ:
Խաղի առաջին փուլում տուփերից մեկի մեջ կոճակ դրեք ու փակեք տուփը: Հարցրեք երեխային. «Ո՞ր տուփում և ո՞ր աշտարակում է կոճակը»:
Բարդացրեք խաղի երկրորդ փուլը: Նույն աշտարակի տարբեր տուփերում պահեք տարբեր առարկաներ: Խնդրեք, որ երեխան տեսողական հիշողությամբ ասի, թե ո՞ր առարկան ո՞ր տուփում և ո՞ր աշտարակում է դրված:
Երրորդ փուլում առարկաները դրեք տարբեր աշտարակներում:
Կարող եք այս խաղը շարունակել կես ժամ հետո, կամ էլ նույնիսկ հաջորդ օրը, որպեսզի պարզեք երեխայի տեսողական հիշողությունը առավել երկարաժամկետ հատվածում: