Երեխաները սիրում են իրենց խաղալիքները: Որքան շատ խաղալիք ընդգրկեք խաղերի ժամանակ, այնքան շատ հիացմունք կպատճառեք Ձեր փոքրիկին:
Փոքրիկի հետ միասին նստեք հատակին, և որքան հնարավոր է շատ խաղալիք դրեք ձեր շուրջը: Սկսեք դասավորել խաղալիքները ըստ գույնի, զրուցեք երեխայի հետ. «Եկ ընտրենք բոլոր կարմիր գույնի խաղալքիները և հավաքենք մի կողմում»:
Այնուհետև կարելի է դասավորել խաղալիքները ըստ ձևի, չափսի, որակի: Հարցրեք փոքրիկին, իր կարծիքով, ինչպե՞ս կարելի է դասավորել խաղալիքները: Ձևերն ու եղանակները տարբեր են, միայն պիտի լսեք նաև փոքրիկի կարծիքը, տաք ճիշտ ուղղությունը: