Այսօր տոնն է մայրիկների,
Մեր սիրելի տատիկների
Ու մեր քնքուշ քույրիկների.
Ուզում եմ ես նվեր ընտրել,
Բայց ի՞նչ նվեր,դեռ չգիտեմ:
Թե կոշիկ տամ ,շուտ կմաշվի,
Թե ծաղիկ տամ,շուտ կթոշնի,
Որոշեցի մի պաչիկ տալ,
Հետն էլ ժպիտն իմ աչքերի:

ՍՈՒՍԱՆՆԱ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ