.Պետք  չէ խուճապի մատնվել: Հիշե՛ք,  որ ճգնաժամերը ժամանակավոր են , անցնում են ինչպես ցանկացած մանկական հիվանդություն:

.Ստեղծեք վստահության մտնոլորտ Ձեր և երեխայի  միջև:

.Մի մեղադրեք երեխային : Մի ծանրաբեռնեք նրան:

.Անօգուտ են հրամայական տոնը և պատիժները:

.Կամակորության և լացի ժամանակ ոչ թե համոզեք երեխային ,այլ շեղեք նրա  ուշադրություննը այլ բանի վրա:

.Աշխատեք , որ երեխայի համար սահմանված բոլոր արգելքները լինեն հիմնավորված  և պետք է ձգտել  նրան հնարավորինս ավելի  շատ  ազատություն  և ինքնուրույնություն տալ : Նրա համար  եղեք ոչ թե  արգելքներ դնող , այլ խորհրդատու:

.Եղեք հետևողական: Եթե ինչ-որ բան արգելում եք, ապա մինչև վերջ մնացեք անզիջում, հակառակ դեպքում լացը կարող է դառնալ  ուզածին               հասնելու միջոց:

.Հետևեք ,որ ընտանիքի անդամները նույն պահանջները դնեն երեխայի առջև: