Տիֆլոմանկավարժությունը գիտություն է տեսողության խանգարումով
երեխաների կրթության ու դաստիարակության մասին: Այն մտնում է
մանկավարժական գիտությունների համակարգի մեջ:
Տիֆլոմանկավարժության հիմնական խնդիրներն են.
 Տեսողության խորը խանգարում ունեցող երեխաների
հոգեբանամանկավարժական և կլինիկական ուսումնասիրումը:
 Տեսողության խանգարման ծագումնաբանական ախտորոշումը:
 Մանկական կուրության կամ թույլ տեսողության դեպքում օրգանիզմի
չզարգացած գործառույթների փոխհատուցման, շտկման և
վերականգնման ուղիները:
 Տեսողության գործառույթի տարբեր բնույթի խախտումների դեպքում
անձի ձևավորման և զարգացման պայմանների ուսումնասիրումը `
հաշվի առնելով այդ երեխաների տարիքային և անհատական
առանձնահատկությունները:

 Կույր և թույլ տեսնող երեխաների ուսուցման , դաստիարակության ,
աշխատանքային և պրոֆեսիոնալ պատրաստականության
կազմակերպման բովանդակության, մեթոդների և պայմանների
մշակումը:
 Տեսողության խանգարումներ ունեցող երեխաների ճանաչողական
հնարավորությունների զարգացմանը նպաստող
ուսումնադաստիարակչական գործընթացի ուսումնական պլանների,
ծրագրերի , դասագրքերի, տեխնիկական միջոցների գիտական
հիմքերի մշակումը:

 Տեսողության խանգարումներ ունեցող երեխաների մնացորդային
տեսողության պահպանման և զարգացման հիգիենիկ
միջոցառումների համակարգի մշակումը / լուսավորվածության
չափանիշներ, տեսողական ծանրաբեռնվածության ռեժիմը և այլն/:

Տարբերում ենք տեսողության խանգարման հետևյալ աստիճանները.

 

 Թեթև աստիճանի կարճատեսություն և հեռատեսություն / մինչև 3
դիոպտր/;
 Միջին աստիճանի կարճատեսություն և հեռատեսություն / 3-6
դիոպտր/;
 Բարձր աստիճանի կարճատեսություն և հեռատեսություն / 6-ից
բարձր դիոպտր/;
Տեսողության խանգարումների առաջացման պատճառները տարբեր
են, և դրանց ազդեցության հետևանքով էլ ի հայտ են գալիս
տեսողական օրգանի զանազան հիվանդություններ, իջնում է
տեսողության սրությունը, և նույնիսկ կարող է առաջանալ
կուրություն: Տեսողության խանգարումների առաջացման
հնարավոր պատճառները կարելի է բաժանել երկու խմբի ` բնածին և
ձեռքբերովի:

Նորմալ տեսնող երեխան երեք ամսական հասակում իր հայացքը
սովորաբար կանգնեցնում է առարկաների վրա, և անհետանում են աչքերի
չկոորդինացված շարժումները:
Միայն 14 տարեկանում ամբողջությամբ ձևավորվում է մարդու
տեսողության մեխանիզմը:
Ողջ աշխարհում յուրաքանչյուր երրորդը վատ է տեսնում: Առավել
անհանգտացնողը դպրոցահասակների կարճատեսության աճի միտումն է,
որը հիմնականում առաջ է գալիս պառկած վիճակում ընթերցանությունից,
վատ լուսավորությունից, սեղանի անհարմարավետությունից, առանց
ընդմիջման տեսողական աշխատանք կատարելուց և այլն: Այս երևույթի
կանխման համար անհրաժեշտ է .
 Հիգիենայի կանոնների պահպանումը:
 Ռացիոնալ ռեժիմի ապահովումը:
 Տանը և դպրոցում երեխայի համար հարմարավետ, ճիշտ
լուսավորվածությամբ աշխատանքային տեղի ստեղծումը:
 Ճիշտ կեցվածքի ձևավորումը և զարգացումը: