images (1) images (3)

Վարդավառը կամ Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։

Տոնը նշվում է Սուրբ Զատիկից 98 օր հետո` հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։

Տոնի պատմությունը գալիս է դեռևս հեթանոսական ժամանակներից։

Հնում Վարդավառի տոնը կապում էին հայկական դիցարանի ջրի, սիրո,

պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի ԱՍՏՂԻԿԻ հետ։

Վարդավառի տոնը նշվում էր ժողովրդական մեծ հանդիսություններով։

ԱՍՏՂԻԿԻՆ վարդեր էին նվիրում, աղավնիներ էին բաց թողնում և միմյանց վրա ջուր ցողում:

հեղ՝ ԱՍՏՂԻԿ ԵՐԻՑՅԱՆ