Առավոտ կանուխ ծնունդ է առնում,

Իրիկնամուտին մոր գիրկն է դառնում:

*Արև*

Երբ փչում ես՝ ուռչում է,

Ինչի դիպավ՝ թռչում է,

Բայց հենց փշին հադիպի:

Շունչը իսկույն փչում է:

*Փուչիկ*

Ճերմակ տան մեջ

Ոսկի, արծաթ,

Չունի կտուր,

Առաստաղ, պատ:

*ՁՈՒ*

Ոտքից գլուխ ճերմակ պապիկ,

Հագին ունի հազար շապիկ:

*ԿԱՂԱՄԲ*

Նույն հասակի երկու եղբայր,

Բայց չեն տեսնում երբեք իրար:

*ԱՉՔԵՐ*

Մի պոչից կախված

Քառասուն գառնուկ,

Դունչ-դնչի տված՝

Ծիծաղկոտ, գիտակ:

Հենց պոչը կտրես՝ կգան դեպի քեզ:

*ԽԱՂՈՂ*