***********

Ձմեռն անցավ…
Եկավ գարուն…
Ձյունը հալվեց,
Լցվեց առուն:
Արև ծագեց
Արևելքից,
Ծիլեր քաշեց
Գետնի տակից:
Տաք հարավից
Եկան հավքեր,
Բույն հյուսեցին
Ընկեր-ընկեր:
Ծառը պտկեց,
Տվեց բողբոջ,
Աղբյուրն հանեց
Անուշ խոխոջ:
Փռվեց կակաչ
Սարի լանջին,
Կարմրեց մորին
Թփի միջին:
Դաշտը թավիշ
Զգեստ հագավ,
Կանգնեց քարին
Երգեց կաքավ:
Արոտ գնաց
Ծնած մաքին,
Կաթը տվեց
Անուշ ձագին:

ԱԹԱԲԵԿ ԽՆԿՈՅԱՆ

************

Գարուն

Զուգված, զարդարված
Թավիշ կանաչով,
Ցոլում է դաշտը
Ոսկե ճաճանչով:
Սիրուն մայիսը
Գոհար է մաղել,
Ծաղկանց թերթերը
Շողել ու շաղել:
Հազար տեսակի
Թռչուն է երգում.
Ալ-կանաչ դաշտը
Զընգում, զրընգում:

***************

ԲՈՂԲՈՋԸ

Դուք չկարծեք, թե դողդոջն եմ,
Ի՞նչ անենք թե մերկ բողբոջն եմ,
Ես ծնվել եմ ծառի ճյուղին,
Ձմռան ցրտին, մառախուղին:
Սպասել եմ, որ արև գա,
Տաքուկ-տաքուկ ինձ համբույր տա,
Որ ես գույն-գույն շորեր հագնեմ,
Ծառի ճյուղին ուրախ կանգնեմ:
Որ ես լցվեմ, աճեմ սիրուն,
Առանց տերև էլ ի՞նչ գարուն,
Էլ ի՞նչ գարուն, երկինք պայծառ,
Երբ քնած են ծաղիկ ու ծառ:

***********************

Գարու՜ն, բարով էս գալիս:
Գարու՛ն, ինչու՞ էս լալիս,
Գուցե մերժված սե՞ր ունես,
Ու հետամու՞տ էս ինձ պես:

Ու սիրունիկ աղջկա պես
Խուսափում իմ հայացքից,
Ու ո՛չ մի ծաղիկ չունես,
Նոր էս ծնվում ձյուներից:

Թեև ուրախ էս, գարուն,
Ասա՛, բանը ինչու՞մն է,
Գուցե չե՞ս տեսել արյուն,
Գուցե քո վիշտը հի՞ն է:

ԳիտեմՍ, գիտե՜մ իմ գարուն,
Որ դու կյանք էս արարում,
Լոք քո գրկում կա տաք ձյուն,
Ազատությու՜ն, ջերմությու՜ն:

Ա՛խ թե ես կարենայիՍ,
Դուրյանի սա՜զն ունենայի,
Ես կերգեի քեզ համար,
Որ տևես երկա՜ր, երկար՜…

Արի գարուն, սիրահար,
Ու ինձ ձյուների հետ տար,
Գնանք գտնենք մի գալիք,
Մի սիրունիկ ձնծաղիկ:

Գալի՛ք, գալի՛ք ձնծաղիկ,
Այս աշխարքում անցողիկ,
Կյանքի, սիրո ակնթարթ,
Որ մնում է անաղարտ :

*****************