934864_786623811403619_8745447154705786276_n

«ՏՈւՆՏՈւՆԻԿ» մանկական զարգացման կենտրոն

հեռ`     095300600

Կենտրոնում մենք օգնում ենք բազմակողմանիորեն բացահայտել մասնակից երեխաների շնորհները, ձեռք բերել նոր հմտություններ, ամենակարևորը նաև ուղղորդում ենք ծնողներին` երեխաների հետ աշխատել ըստ համապատասխան տարիքային շրջանի:

3-4 տարեկաններ
Ուսուցման 1-ին փուլ

Մենք կարծում ենք, որ մինչև 3 տարեկան երեխաների համար լավագույն տարբերակը ծնողների, հատկապես` մոր կողքին լինելն ու նրա անմնացորդ ուշադրությունն ստանալն է, սակայն մեր օրերում բազմազբաղ ծնողները հաճախ չեն կարողանում ապահովել նման պայմաններ:
Այսպես, մեր կենտրոնում ուսուցման 1-ին փուլը հենց 2-3 տարեկան երեխաների համար է, որն ունի կրթական հետևյալ հնարավորությունները.
1. Գիտակցության զարգացում (որպեսզի երեխան հասկանա և որոշի, թե ինչ է իրեն պետք)
2. Երեխայի հնարավորությունների բացահայտում
3. Ֆիզիկական գործունեության զարգացում
4. Զգայական ընկալումների զարգացում (ձև, գույն, չափ)
5. Մանր մոտորիկայի զարգացում
6. Ինքնուրույնության զարգացում
7. Խոսքի հմտության զարգացում
8. Պար, երգ

9. Մաթեմատիկական պատկերացումներ

.Այս փուլին հաջորդող ուսուցման փուլը երեխաներին նախապատրաստում է դպրոցին:

Դաստիարակն այս խմբում հանդես է գալիս որպես խաղընկեր, ուղեկցում է երեխաներին, հետևում և ուղղորդում խաղերին, դասերին, առաջադրանքները կատարելիս:
Երբ խմբասենյակում կա գրավիչ զբաղմունք, երեխաների ուշադրությունը կենտրոնանում է տվյալ երևույթի վրա, և աշխատանքը դառնում է ավելի դյուրին ու արդյունավետ:

4-6 տարեկաններ
Ուսուցման 2-րդ փուլ

Այս փուլը նախատեսում է`
1. Ստեղծագործական ունակությունների զարգացում
2. Հիշողության, ուշադրության, տրամաբանության զարգացում
3. Շփումը շրջապատում` շփման կուլտուրա մեծահասակների և հասակակիցների հետ
4. Օտար լեզուներ
5. Անհատականության ձևավորում
6. Գրաճանաչություն
7.Մաթեմատիկական հասկացություններ

8.Պար
9. Երգ

***************************************************
Ուսումնական և դաստիարակչական այս ծրագիրը նպաստում է երեխաների հաշվելու, կարդալու և գրելու ունակությունների զարգացմանը:
Մեզ համար շատ կարևոր է, որ ինչպես երեխաները, այնպես էլ` ծնողներն իրենց հարմարավետ զգան մեր կենտրոնում: