MariaMontessori

Կանխադրույթներ Մարիա Մոնտեսորիից

Իտալացի մանկավաժ Մարիա Մոնտեսոիրն այն չորսմանկավարժներից մեկն է, ով, ըստ ՅՈՒՆԵՍԿՈ-ի, մեծ ներդրում է ունեցել XX դարի մանկավարժական մտածողության ձևերի հաստատման հարցում: Մոնտեսորին ստեղծել է մի մեթոդ, որի հիմնական սկզբունքն է`օգնիր ինձ գործել ինքնուրույն: Այս սկզբունքը օգնում է երեխային զարգանալ և բացահայտել սեփական բնածին ընդունակությունները: Մոնտեսորի մեթոդի առանձնահատկությունը կայանում է նաև նրանում, որ իր գործունեության ընթացքում երեխան ինքն է ընտրում դիդակտիկ նյութը և պարապմունքի տևողությունը` հարմարեցնելով այն իր զարգացման տեմպին:

Մարիա Մոնտեսորին գտնում էր, որ…

Եթե երեխային հաճախ են քննադատում, ապա նա սվորում է կշտամբել և պախարակել:

Երբ երեխային հաճախ են գովում, ապա նա սովորում է գնահատել:

Երբ երեխային թշնամաբար են վերաբերվում, ապա նա սովորում է կռվել:

Եթե երեխայի հետ ազնիվ են լինում, ապա նա արդարամիտ է լինում:

Եթե երեխային հաճած են ծաղրում, ապա նա վախկոտ է լինում:

Երբ երեխան ապրում է հաճախ անվտանգության զգացում ունենալով, ապա նա սովորում է հավատալ:

Երբ երեխային հաճախ են անարգում, ամպատվում, ապա երեխան սովորում է իրեն մեղավոր զգալ:

Երեխան սովորում է ինքն իրեն լավ վերաբերվել, երբ նրան խրախուսում են, հավանություն են տալիս:

Երեխան սովորում է լինել համբերատար, երբ իր նկատմամբ համբերատար են լինում:

Երբ երեխային հաճախ են գովում, ապա նա սովորում է ինքնավստահ լինել:

Եթե երեխան ապրում է համերաշխ, ընկերական մթնոլորտում և իրեն պետքական է զգում, ապա նա սովորում է  սիրել:

 

Սիրեք և գնահատեք ձեր երեխաներին: