Գովելի է,որ երեխաները Դիսնեյ Լենդի մուլտֆիլմերի ու օտար հեղինակների հեքիաթների փոխարեն նախընտրում են մեր մտածողությունն իր մեջ կրող հայկականը։ <<Տունտունիկի>> սաները ոչ միայն ծանոթ էին Թումանյանի հեքիաթներին,այլ նաև դրանց ստեղծման պատմությանը։
_Գիտես ո՞վ է Թումանյանը, Սվետլանա
_ Լոռվա Դսեղում մի մանուկ ծնվեց,
ապրեց,մեծացավ,իմաստուն դարձավ ու գրիչն առավ շարունակ գրեց,այնքան գրեց,որ իր ստեղծածով դարձավ մեծություն…
Հարցը տալիս սպասում էի գրող կամ լավագույն դեպքում Ամենայն Հայոց բանաստեղծ պատասխանին,բայց նման պատասխան ակնկալել անգամ չէի կարող։ 6 ամյա Կորյունն առանց մի պահ մտածելու անգամ անգիր թվարկեց Թումանյանի երեխաների անունները: Թեև շատ էին Գոռի իմացած հեքիաթները,սակայն թվեց իր սիրելիները`Շունն ու կատուն,Անբան Հուռին ու Քաջ Նազարը: Փոքրիներն այնպես էին յուրացրել մեծ գրողի հեքիաթները,որ նույնիսկ կարողացել էին կերտել հեքիաթի հերոսների կերպարները:Թումանյանի ուսուցողական հեքիաթները դարձել են նրանց առօրյայի մի մասը։ Ծնողների խոսքերով՝երեխաներն արդեն առօրյա իրականության ու հեքիաթների միջև համեմատության ու նմանության եզրեր են գտնում։ Փոքրիկ Էմիլն ասում է,որ իր սիրելի հեքիաթը Սուտլիկ Որսկանն է,քանի որ հեքիաթը սովորեցնում է սուտ չխոսել: Տունտունիկի սաների գիտելիքներն,իհարկե,արժանի են միայն ու միայն գովասանքի,որում իրենց անենամեծ ավանդն ունեն Տունտունիկի ուսուցիչները՝իրենց երկարատև ու քրտնաջան աշխատանքով։
Կրթության հիմքերը դրվում են մանկուց։

Լրագրող`Աննա Գրիգորյան

10497190_876275692438430_3463567729113071043_o 10507020_876275685771764_499174448480135876_o 11053462_876275689105097_3258612013788073790_o