Այսպիսին էր մեր գունեղ ու չքնաղ հեքիաթի ավարտը:Ավարտ,որ ազդարարում է մի նոր կյանքի սկիզբ’ դպրոց անունով:

   Տունտունիկը սրտի թրթիռով ու մեծ կարոտով է հրաժեշտ տալիս իր առաջին շրջանավարտներին:

Այս ընթացքում Տունտունիկի տնօրինությունն ու աշխատակազմը հասցրեց սաներից յուրաքանչյուրին սիրել ու ընդունել սեփական երեխայի նման:Սաների նկատմամբ ունեցած ծնողական վերաբերմունքն ու քնքշանքը երբեք չբաշխվեց անհավասար,քանզի ամեն մեկը մի աստղ էր, և առանց թեկուզ մեկի Տունտունիկի երկնակամարը կիսատ կլիներ:Սիրելի շրջանավարտներ, Տունտունիկը ձեր անկեղծ ժպիտի,մանկական լացի ու լիաթոք ծիծաղի պակասը շատ կզգա:

   Մաղթում ենք ձեզ ուսումնական մեծ հաջողություններ’ հուսալով,որ Տունտունիկը ձեր կրթության ու դաստիսրակության գործում իր ավանդն ունեցավ:

   Թող յուրաքանչյուրիդ հաջողությունը Տունտունիկին հպարտանալու ևս մեկ առիթ տա:

                   Բարի երթ:

DSC_4332 DSC_4331 DSC_4333 DSC_4320 DSC_4325 DSC_4326 DSC_4328 DSC_4620 DSC_4349 DSC_4339 DSC_4337 DSC_4335 DSC_4334 DSC_4330