Տունտունիկի հերթական հանդեսի այսօրվա թեման հացն էր: Փոքրիկները մեկ անգամ ևս իրենց ապշեցուցիչ բեմական հմտություններով,խաղով բեմադրեցին հացի մասին պատմող լեգենդը: Հացին նվիրված բանաստեղծություններով,երգերով,պարերով ցույց տվեցին և գիտակցեցին հացի կարևորությունը:Նպատակն էր,որ երեխան դեռ փոքրուց իմանա,որ հացը վաստակում են միայն արդար քրտինքով,աշխատանքով,գիտակցի հացի կարևորությունը և սրբորեն վերաբերի հացին: Գեղեցիկ միջոցառման,մտահաղացման,երգերի,պարերի համար մեր մեծ շնորհակալությունն ենք հայտնում Տունտունիկի ուսուցչական կազմին և նաև մեր տաղանդավոր փոքրիկներին: