Tag Archive: հոգեբան


Այս անգամ Տունտունիկի փոքրիկ սաները ուղևորվեցին գանձի հետևից: Նավաստիները եղան հայրենիքի ու կարոտի,մայրության և ծաղիկների,գիտունների,իմաստունների կղզիներում:
Հայրենիքի կղզու փոքրիկ տիրակալը նավաստիներին հայրենասիրության դասեր տվեց:
Հաջորդ կղզում ծաղիկներով կերպավորված հեզ աղջիկները նավաստիներին տվեցին մայր բառի,քնքշություն բառի իրական իմասստը:
Փոքրիկ նավաստիները պատվով հաղթահարեցին գիտունների ու իմաստունների կղզու փոքրիկ փորձությունները’ պատասխանեցին նրանց բոլոր հարցերին և ստացան դեպի գանձը տանող քարտեզն ու բանալին:
Ինչպես ամեն հեքիաթում,այստեղ ևս բարին հաղթեց չարին:Բժիշկը ծովահեններին բուժեց չարությունից ու նրանք վերադարձրին գողացված քարտեզը:
Վերջում,երբ գտան ու բացեցին գանձատուփը, փոքրիկների համար ևս մեկ անգամ պարզ դարձավ,որ իրական գանձը գիտելիքն է,որին հասնելու համար իսկապես պետք է ջանալ: Հասկացան,որ գիտելիք կոչվող գանձի չափ թանկ չի կարող
լինել և ոչ մի ակնեղեն:
Պետք է նշել,որ երեխաներն այնքան էին յուրացրել կերպարները,այնպես էին զգում իրենց կերտած դերերը,որ խաղը ոչ թե ներկայացման,այլ իրական կյանքի մի հեքիաթային դրվագի նմանվեց:
Մեծ շնորհակալության են արժանի թե փոքրիկ հերոսները,թե իրենց հետ աշխատողները:

Լրագրող՝ Աննա Գրիգորյան

This slideshow requires JavaScript.

detskie-strahi

Բոլոր երեխաներն էլ վախ ունեն իրենց սրտում: Այդ վախերը բազմաթիվ են և տարատեսակ: Շատ տարածված են մթության, կենդանիների, հրեշների, բարձր ձայների, քամիների, օտարների, ինչպես նաև լքված լինելու, բազմաթիվ մարդկանց մեջ գտնվելու և շատ այլ նոր իրավիճակներում հայտնվելու վախերը:

Թեև վախն ինտենսիվորեն արտահայտվող էմոցիա է, այնուամենայնիվ, հարկավոր է տարբերել նրա սովորական, տարիքային և պաթոլոգիկ մակարդակները:

Սովորական վախը կարճատև է, տարիքի հետ հաղթահարելի, էականորեն չի ազդում երեխայի բնավորության, վարքի և մարդկանց հետ փոխհարաբերությունների վրա, ավելին՝ որոշ դեպքերում ունի պաշտպանական բնույթ: Սակայն որոշ երեխաների մոտ վախը կարող է նորմայի սահմաններից դուրս լինել: Այն կարող է համապարփակ խուճապի վիճակ, սարսափի զգացողություն կամ ոչ նորմալ հակակրանք առաջացնել, որը կոչվում է ֆոբիա:

Երեխաներն իրենց զարգացման ընթացքում ունենում են մի շարք ընդհանուր վախեր.

  • 2-4 տարեկան հասակում սովորական երևույթ են ամպրոպի, մթության, կենդանիների և օտարների նկատմամբ ունեցաց վախերը:
  • 4-6 տարեկան հասակում երեխաներն ամենից հաճախ վախենում են երևակայական     էակներից, իչպիսիք են հրեշներն ու ուրվականները:
  • 6-8 տարեկան հասակում երեխաների մոտ առկա է մահվան վախը, վախ՝ ինչ-որ բան այնպես չանելու, դպրոցից ուշանալու:
  • 8-10 տարեկան երեխաների շրջանում առավել տարածված են ֆիզիկական վտանգների և փողոցային բռնության նկատմամբ տածած վախերը:

Ծնողներին խորուրդ է տրվում ընդունել, որ վախը ընկալված վտանգ է, և այն հաղթահարելու  լավագույն միջոցը դրա հանդեպ կոնկրետ մոտեցում ցուցաբերելն է.

  • Որոշեք, թե կոնկրետ ինչն է, որ վախ է առաջացնում երեխայի մոտ:
  • Խրախուսեք նրան խոսել այդ մասին և փորձեք պարզել խնդրի պատճառն ու բնույթը:
  • Մի՛ թերագնահատեք երեխայի վախը,  մի՛ ծաղրեք և մի՛ անտեսեք այն, հասկացրեք, որ ընդունում եք այն, սակայն հետևեք, որ չթեժացնեք իրավիճակը՝ ցույց տալով, թե այն իրապես հիմնավորված է:
  • Կարևոր է նաև երեխային հանգստացնելիս չափը չանցնելը: Չափազանցված մխիթարությունը և ուշադրությունը կարող են երեխային բերել այն համոզման, թե վախենալու ինչ-որ պատճառ, այնուամենայնիվ, կա:
  • Հաջողության հասնելու և սեփական անձի մասին դրական պատկերացում ստեղծելու, անկախություն և պատասխանատվություն ձեռք բերելու հնարավորություն ընձեռեք երեխային, ինչն առավել վստահություն կպարգևի նրան:
  • Գովեք և պարգևատրեք ձեր երեխային՝ խիզախություն դրսևորելու և վախը հաղթահարելու դեպքում:

Սակայն, եթե երեխայի մոտ անհանգստությունը, վախը խրոնիկ բնույթ են կրում, երեխան գտնվում է անընդհատ լարված վիճակում, հազվադեպ է ծիծաղում, միշտ լուրջ է և մտահոգ, մկանները լարված են, շուտ է հոգնում, ունի գլխացավեր և սպազմ մարմնի տարբեր մասերում, արտահայտված շնչառություն, դյուրագրգիռ է, դժվարությամբ է քնում, քանի որ առաջանում են տարբեր տիպի կպչուն մտքեր, զգացողություններ, ինչպես նաև դժվարանում է փոխհարաբերություններ հաստատել շրջապատող մարդկանց հետ, ապա անհրաժեշտ է դիմել մասնագետի օգնությանը:

Հեղինակային իրավունքը՝  հոգեբան Աննա Հարությունյանի

«Բժշկական Գենետիկայի և Առողջության Առաջնային Պահպանման Կենտրոն»

 Աբովյան 34/3, 5-րդ հարկ, 20 սենյակ

artlogopsy@gmail.com    հեռ. 055 15 65 15

ՀՈԳԵԲԱՆ. ԼՈԳՈՊԵԴ.ԱՐՏԹԵՐՊԵՎՏ.ԴԵՖԵԿՏՈԼՈԳ(հատուկ մանկավարժ)  մասնագիտական խումբը

images (1)

Ինչու է Ձեր երեխան լալիս, նկատվու՞մ է լացի մեջ օրինաչափություն.

արդյո՞ք երեխան լալիս է օրվա որոշակի ժամի՝ ի պատասխան որոշակի պահանջների կամ զգացմունքների:

Արդյո՞ք լացը
. օգնության խնդրանք է
. բողոքի դրսևորման ձև
. ուշադրություն գրավելու փորձ
. իր ցանկությունն առաջ տանելու ձև
. ցավի, վնասվածքի մասին հայտնելու եղանակ (ֆիզիկական, հոգեկան տրավմաներ, ստրեսներ)
. կարեկցանքի կամ խղճահարության արժանանալու միտում:
Երեխայի հաճախակի լացի պատճառ կարող է լինել նաև կյանքի տվյալ էտապում տեղի ունեցող մեծ փոփոխությունները, ինչպես օրինակ՝ ընտանիքում նոր երեխայի ի հայտ գալը, նոր միջավայրին չհարմարվելը, ընտանեկան կոնֆլիկտները և այլն:
Կողմնորոշվելով վերը թվարկածով՝ փորձեք գտնել Ձեր փոքրիկի լացի պատճառները: Հնարավորության դեպքում մանրամասնեք պատճառները, որպեսզի խորհուրդները լինեն տեղին և օգտակար: Մինչ այդ պարզապես հիշեք, որ չի կարելի երեխայի լացին արձագանքել բարկությամբ, նախատինքով, ամոթանք տալով, փոխարենը կարևորեք Ձեր երեխայի այդ պահի ապրումներն ու զգացմունքները՝ անկախ գտնվելու վայրից և այլ հանգամանքներից: Բաց եղեք տեսնելու, հասկանալու երեխայի լացի իրական պատճառը, ինչն էլ կնպաստի օգնության արդյունավետ ուղիներ գտնելուն:

                                                                հեղինակային իրավուքը՝
հոգեբան    Աննա Հարությունյան

055672643

055156515

Բաժինը վարում է ՝

ՀՈԳԵԲԱՆ. ԼՈԳՈՊԵԴ.ԱՐՏԹԵՐՊԵՎՏ.ԴԵՖԵԿՏՈԼՈԳ(հատուկ մանկավարժ)  մասնագիտական խումբը

Տարբեր հնչյուններ մենք կարողանում ենք ճիշտ արտասանել մեր արտաբերական ապարատի օրգանների  (լեզու, շուրթեր, ստորին ծնոտ, փափուկ քիմք) ճկունության և շարժունակության շնորհիվ: Խոսքային գործունեության ընթացքում այս օրգանների շարժումների տարբերակումը, ճշգրտությունն ու ճկունությունը աստիճանաբար են զարգանում:

Արտաբերական վարժությունների նպատակն է  պատրաստել երեխայի արտաբերական ապարատը ճիշտ հնչարտաբերման համար:

Արտաբերական վարժությունները պետք է կատարել ամեն օր, որպեսզի երեխայի կողմից ձեռք բերված հմտություններն ամրապնդվեն: Ցանկալի է օրվա ընթացքում 3 – 4 անգամ անդրադառնալ վարժություններին` 3 – 5 ր. տևողությամբ: Նպատակահարմար է երեխային առաջարկել 2 – 3 վարժությունից ոչ ավելի:

Վարժություններն ընտրվում են պարզից բարդ սկզբունքով: Շատ կարևոր է այդ ամենը կազմակերպել դրական հուզական մթնոլորտում` ստեղծելով  խաղային իրավիճակներ:

Ընտրված 2 – 3 վարժություններից միայն մեկը կարող է նորություն լինել, մյուս երկուսը տրվում է կրկնության և ամրապնդման համար: Եթե երեխան որևէ վարժություն այնքան էլ լավ չի կատարում, մի շտապեք ավելացնել նորը. առավել արդյունավետ է հին նյութը խաղարկել նոր տարբերակներով:

Արտաբերական վարժություններ կատարելիս երեխան պետք է լավ տեսնի ինչպես Ձեր, այնպես էլ իր դեմքը. դա հնարավորություն կտա ինքնուրույն վերահսկելու շարժումները: Այս նպատակով երեխան և մեծահասակը պետք է լինեն հայելու առաջ:

Շատ կարևոր է վարժությունները կատարելիս հետաքրքրել երեխային, խրախուսել նույնիսկ նրա  ամենափոքր  ձեռքբերումը` ստեղծելով դրական հուզական տրամադրվածություն:

Եթե Ձեր երեխան վարժությունները կատարում է երկար ժամանակ (մոտ 1 ամիս), սակայն արտաբերական ապարատի շարժումները չեն դառնում սահուն, ճշգրիտ, դա կարող է նշանակել, որ այնքան էլ ճիշտ չեք կատարել վարժությունները կամ Ձեր երեխայի խնդիրն ավելի լուրջ է, քան կարծում էիք: Երկու դեպքում էլ անհրաժեշտ է դիմել մասնագետի օգնությանը:

ԽԱՂԵՐ

(լեզվի վարժություններ)

1.  Ես ուրախ եմ

Նպատակը:  Շուրթերի մկանների շարժունակության զարգացում:

Ընթացքը: Բերանի անկյունները բարձրացնել վերև: Այդ դիրքում պահել 1 րոպե:

2.  Ես տխուր եմ: 

Նպատակը:  Շուրթերի մկանների շարժունակության զարգացում:

 Ընթացքը:  Բերանի անկյունները իջեցնել ներքև: Այդ դիրքում պահել 1 րոպե:

3.  Նպատակը: Լեզվի մկանների շարժունակության զարգացում:

Ժպտալ, լեզուն ուղիղ, սուր ծայրով հանել դուրս, ձգել որքան հնարավոր է առաջ և տանել հետ: Կատարել 10 անգամ, անշտապ, ռիթմիկ, հավասարաչափ:

4.  Ժպտալ, շուրթերը պահել ձգած և լեզուն թեքել դեպի բերանի անկյունները` մեկ մի կողմ, մեկ` մյուս, այնպես, որ լեզվուն սուր ծայրով դիպչի բերանի անկյուններին (10 անգամ):

Թիկ-թակ, թիկ – թակ,

Ժամացույցն է վազում արագ:

5.  Ճոճանակ

Բերանը լայն բացել, ձգել շուրթերը և լեզուն թեքել դեպի վեր, հետո` վար: Հետևել, որ լեզվի ծայրը հպվի հենց շուրթերին (10 անգամ):

Ճոճանակի վրա այսպես,

Վերուվար եմ անում ես:

6.  Լեզուն շարժել խաչաձև: Նախորդ 2 վարժությունները կատարել միասին:

7.  Ժպտալ այնպես, որ մի փոքր երևան վերևի ու ներքևի ատամները, ապա լեզուն թեքել դեպի վերին շրթունքը և սահեցնելով տանել բերանի անկյունները: Հետևել, որ լեզվի ծայրը ծալվի վեր և շրթունքի վրայով սահեցնելիս լեզուն չդիպչի ներքևի շրթունքին, այսինքն այն ևս լինի ձգված և մի փոքր երևան ատամները:

Նույնը կատարել նաև ներքևի շրթունքի վրա:

8. Օղակ

Բերանը բացել օղակաձև և միացրած կատարել նախորդ 2 վարժությունները, այսինքն լեզուն օղակաձև պտտել` լեզվի սուր ծայրը հպելով  շուրթերին: Լեզուն օղակաձև պտտել նախ մի ուղղությամբ (5 անգամ),  ապա` մյուս (5 անգամ):

9. Հաշվենք ատամները

Ժպտալ, լեզվի ծայրով մեկ-մեկ հաշվել նախ վերևի ատամները, ապա` ներքևի:

Հեղինակային   իրավունքները՝

Սուսաննա Դավթյան

«Բժշկական Գենետիկայի և Առողջության Առաջնային պահպանման կենտրոն»

artlogopsy@gmail.com  055 67 26 43