Latest Entries »


Центр развития ,, Тунтуник,, обеспечивает для детей постоянную гигиеническую среду. Каждый день все предметы с чем сталкиваются дети подвергаются тшательному очищению.Все игрушки периодически обрабатываются хлором.

https://m.facebook.com/mankakanzargacmankentrontuntunik/

095300600

гимнастические упражнения способствуют развитию мышц и суставов опорно-двигательного аппарата ребенка, укрепляют его центральную нервную систему. 

Ընդունելություն

095300600

…………………………………………..

Գեղարվեստական մարմնամարզությունը գեղեցիկ սպորտաձև լինելուց բացի նաև բարերար ազդեցություն ունի մարմնի ճկունության ապահովման և կազմվածքի ճիշտ ձևավորման վրա. այն հաղորդում է դրական էներգիա և լիարժեքության զգացում:

  • img_1308

Փոքր թերություններն ավելի լավ է քննարկել առանց երեխայի: Ուսուցիչն առաջին դասարանցիների համար պետք է լինի ավագ և հարգված ընկեր, իսկ ծնողները` հուսալի թիկունք:

Դպրոցին արդյոք պատրաստ է երեխան:
Երեխայի առաջ ծառանում են նոր ու բարդ խնդիրներ:
Փոխվում է երեխայի գործողությունը. խաղայինը` ուսումնականի:
Նախադպրոցական տարիքում կարևորվում է համապատասխան ուսուցման կիրառումը:
Տունտունիկ կենտրոնը կազմակերպում է նախադպրոցական տարիքի երեխաների ուսուցում, որը թույլ կտա երեխային հեշտությամբ փոխել կյանքի ռիթմը:

Տունտունիկ մ.զ.կ.
Երևան, Ավան-Առինջ

095300600

Условия
В центре проводятся:
Обучение языков: английский, русский, армянский.
Развитие речи
Логика.
Рисование
Музыка
Танец
Математика
Правила поведения
Грамота
физкультура

Особенности
Учебная программа центра детского развития “Тунтуник” для детей 2-6 лет. Наши опытные специалисты наполнят будни ваших детей светом и теплотой. Мы способствуем развитию интеллектуальному, познавательному и эстетическому развитию детей, формированию и развитию их самостоятельности.

tuntunik.wordpress.com

ՏՈՒՆՏՈՒՆԻԿ

Время работы: 10:00 — 15:00

Телефон: 095 300600
Детский центр развития “Тунтуник”
Аван Ариндж 1-й мкр. 3/28

This slideshow requires JavaScript.

Ավազով աշխատանքը նպաստում է այնպիսի միջավայրի ստեղծմանը,որն օգնում է երեխայի հետ աշխատել ավելի դյուրին և արդյունավետ:Այսպիսի միջավայրում երեխան հակված է հեշտությամբ ըմբռնելու մատուցվող նյութը:
Տունտունիկ կենտրոնում կատարվում է ավազով զարգացնող դասեր` անհատական և խմբակային:
095 300 600

12036398_958437697555562_7044100633218692773_n

rozhdestvenskaya_elka_mini

ДЕД МОРОЗ
С. Дрожжин

Улицей гуляет
Дедушка мороз,
Иней рассыпает
По ветвям берёз;
Ходит, бородою
Белою трясёт,
Топает ногою,
Только треск идёт.

* * *
Закружился хоровод,
Льются песни звонко.
Это значит – Новый год,
Это значит – елка!

КТО ПРИШЕЛ?
Елена Благинина

Кто пришел? Что принес?
Знаем мы: Дед Мороз,
Дед седой, с бородой,
Он наш гость дорогой.
Он нам елку зажжет,
С нами песни споет.

>>>>>>>>>>>>>

Новый год, Новый год,
Очень скоро он придёт.
Будем ёлку украшать
Мы с братишкой вместе,
Вместе будем танцевать
И споём мы песню.

>>>>>>>>>>>>

Наша елка высока,
Наша елка велика,
Выше мамы, выше папы,
Достает до потолка.
Первый снег
Автор: А. Голякин

Утром выпал первый снег
Белый и холодный
Значит скоро к нам придет
Праздник новогодний.
Огоньки на нашей елке
Засверкают ярко!
И веселый Дед Мороз
Принесет подарки.

1…..

Ըստում, ընդում,

Դեղին դդում,

Գցեմ, բռնեմ,

Գտնեմ ուտեմ,

Պապոնց տանը

Տիտիկ անեմ:

2…….

Կոպալ, կոպալ,

Իփլի կոպալ,

Հերասա,

Մերասա,

Մերսա թալեց,

Դուս թալեց:

 

Տունտունիկի հերթական հանդեսի այսօրվա թեման հացն էր: Փոքրիկները մեկ անգամ ևս իրենց ապշեցուցիչ բեմական հմտություններով,խաղով բեմադրեցին հացի մասին պատմող լեգենդը: Հացին նվիրված բանաստեղծություններով,երգերով,պարերով ցույց տվեցին և գիտակցեցին հացի կարևորությունը:Նպատակն էր,որ երեխան դեռ փոքրուց իմանա,որ հացը վաստակում են միայն արդար քրտինքով,աշխատանքով,գիտակցի հացի կարևորությունը և սրբորեն վերաբերի հացին: Գեղեցիկ միջոցառման,մտահաղացման,երգերի,պարերի համար մեր մեծ շնորհակալությունն ենք հայտնում Տունտունիկի ուսուցչական կազմին և նաև մեր տաղանդավոր փոքրիկներին:

Այս անգամ Տունտունիկի փոքրիկ սաները ուղևորվեցին գանձի հետևից: Նավաստիները եղան հայրենիքի ու կարոտի,մայրության և ծաղիկների,գիտունների,իմաստունների կղզիներում:
Հայրենիքի կղզու փոքրիկ տիրակալը նավաստիներին հայրենասիրության դասեր տվեց:
Հաջորդ կղզում ծաղիկներով կերպավորված հեզ աղջիկները նավաստիներին տվեցին մայր բառի,քնքշություն բառի իրական իմասստը:
Փոքրիկ նավաստիները պատվով հաղթահարեցին գիտունների ու իմաստունների կղզու փոքրիկ փորձությունները’ պատասխանեցին նրանց բոլոր հարցերին և ստացան դեպի գանձը տանող քարտեզն ու բանալին:
Ինչպես ամեն հեքիաթում,այստեղ ևս բարին հաղթեց չարին:Բժիշկը ծովահեններին բուժեց չարությունից ու նրանք վերադարձրին գողացված քարտեզը:
Վերջում,երբ գտան ու բացեցին գանձատուփը, փոքրիկների համար ևս մեկ անգամ պարզ դարձավ,որ իրական գանձը գիտելիքն է,որին հասնելու համար իսկապես պետք է ջանալ: Հասկացան,որ գիտելիք կոչվող գանձի չափ թանկ չի կարող
լինել և ոչ մի ակնեղեն:
Պետք է նշել,որ երեխաներն այնքան էին յուրացրել կերպարները,այնպես էին զգում իրենց կերտած դերերը,որ խաղը ոչ թե ներկայացման,այլ իրական կյանքի մի հեքիաթային դրվագի նմանվեց:
Մեծ շնորհակալության են արժանի թե փոքրիկ հերոսները,թե իրենց հետ աշխատողները:

Լրագրող՝ Աննա Գրիգորյան

This slideshow requires JavaScript.

  

 Այսպիսին էր մեր գունեղ ու չքնաղ հեքիաթի ավարտը:Ավարտ,որ ազդարարում է մի նոր կյանքի սկիզբ’ դպրոց անունով:

   Տունտունիկը սրտի թրթիռով ու մեծ կարոտով է հրաժեշտ տալիս իր առաջին շրջանավարտներին:

Այս ընթացքում Տունտունիկի տնօրինությունն ու աշխատակազմը հասցրեց սաներից յուրաքանչյուրին սիրել ու ընդունել սեփական երեխայի նման:Սաների նկատմամբ ունեցած ծնողական վերաբերմունքն ու քնքշանքը երբեք չբաշխվեց անհավասար,քանզի ամեն մեկը մի աստղ էր, և առանց թեկուզ մեկի Տունտունիկի երկնակամարը կիսատ կլիներ:Սիրելի շրջանավարտներ, Տունտունիկը ձեր անկեղծ ժպիտի,մանկական լացի ու լիաթոք ծիծաղի պակասը շատ կզգա:

   Մաղթում ենք ձեզ ուսումնական մեծ հաջողություններ’ հուսալով,որ Տունտունիկը ձեր կրթության ու դաստիսրակության գործում իր ավանդն ունեցավ:

   Թող յուրաքանչյուրիդ հաջողությունը Տունտունիկին հպարտանալու ևս մեկ առիթ տա:

                   Բարի երթ:

DSC_4332 DSC_4331 DSC_4333 DSC_4320 DSC_4325 DSC_4326 DSC_4328 DSC_4620 DSC_4349 DSC_4339 DSC_4337 DSC_4335 DSC_4334 DSC_4330

Գովելի է,որ երեխաները Դիսնեյ Լենդի մուլտֆիլմերի ու օտար հեղինակների հեքիաթների փոխարեն նախընտրում են մեր մտածողությունն իր մեջ կրող հայկականը։ <<Տունտունիկի>> սաները ոչ միայն ծանոթ էին Թումանյանի հեքիաթներին,այլ նաև դրանց ստեղծման պատմությանը։
_Գիտես ո՞վ է Թումանյանը, Սվետլանա
_ Լոռվա Դսեղում մի մանուկ ծնվեց,
ապրեց,մեծացավ,իմաստուն դարձավ ու գրիչն առավ շարունակ գրեց,այնքան գրեց,որ իր ստեղծածով դարձավ մեծություն…
Հարցը տալիս սպասում էի գրող կամ լավագույն դեպքում Ամենայն Հայոց բանաստեղծ պատասխանին,բայց նման պատասխան ակնկալել անգամ չէի կարող։ 6 ամյա Կորյունն առանց մի պահ մտածելու անգամ անգիր թվարկեց Թումանյանի երեխաների անունները: Թեև շատ էին Գոռի իմացած հեքիաթները,սակայն թվեց իր սիրելիները`Շունն ու կատուն,Անբան Հուռին ու Քաջ Նազարը: Փոքրիներն այնպես էին յուրացրել մեծ գրողի հեքիաթները,որ նույնիսկ կարողացել էին կերտել հեքիաթի հերոսների կերպարները:Թումանյանի ուսուցողական հեքիաթները դարձել են նրանց առօրյայի մի մասը։ Ծնողների խոսքերով՝երեխաներն արդեն առօրյա իրականության ու հեքիաթների միջև համեմատության ու նմանության եզրեր են գտնում։ Փոքրիկ Էմիլն ասում է,որ իր սիրելի հեքիաթը Սուտլիկ Որսկանն է,քանի որ հեքիաթը սովորեցնում է սուտ չխոսել: Տունտունիկի սաների գիտելիքներն,իհարկե,արժանի են միայն ու միայն գովասանքի,որում իրենց անենամեծ ավանդն ունեն Տունտունիկի ուսուցիչները՝իրենց երկարատև ու քրտնաջան աշխատանքով։
Կրթության հիմքերը դրվում են մանկուց։

Լրագրող`Աննա Գրիգորյան

10497190_876275692438430_3463567729113071043_o 10507020_876275685771764_499174448480135876_o 11053462_876275689105097_3258612013788073790_o

MariaMontessori

Կանխադրույթներ Մարիա Մոնտեսորիից

Իտալացի մանկավաժ Մարիա Մոնտեսոիրն այն չորսմանկավարժներից մեկն է, ով, ըստ ՅՈՒՆԵՍԿՈ-ի, մեծ ներդրում է ունեցել XX դարի մանկավարժական մտածողության ձևերի հաստատման հարցում: Մոնտեսորին ստեղծել է մի մեթոդ, որի հիմնական սկզբունքն է`օգնիր ինձ գործել ինքնուրույն: Այս սկզբունքը օգնում է երեխային զարգանալ և բացահայտել սեփական բնածին ընդունակությունները: Մոնտեսորի մեթոդի առանձնահատկությունը կայանում է նաև նրանում, որ իր գործունեության ընթացքում երեխան ինքն է ընտրում դիդակտիկ նյութը և պարապմունքի տևողությունը` հարմարեցնելով այն իր զարգացման տեմպին:

Մարիա Մոնտեսորին գտնում էր, որ…

Եթե երեխային հաճախ են քննադատում, ապա նա սվորում է կշտամբել և պախարակել:

Երբ երեխային հաճախ են գովում, ապա նա սովորում է գնահատել:

Երբ երեխային թշնամաբար են վերաբերվում, ապա նա սովորում է կռվել:

Եթե երեխայի հետ ազնիվ են լինում, ապա նա արդարամիտ է լինում:

Եթե երեխային հաճած են ծաղրում, ապա նա վախկոտ է լինում:

Երբ երեխան ապրում է հաճախ անվտանգության զգացում ունենալով, ապա նա սովորում է հավատալ:

Երբ երեխային հաճախ են անարգում, ամպատվում, ապա երեխան սովորում է իրեն մեղավոր զգալ:

Երեխան սովորում է ինքն իրեն լավ վերաբերվել, երբ նրան խրախուսում են, հավանություն են տալիս:

Երեխան սովորում է լինել համբերատար, երբ իր նկատմամբ համբերատար են լինում:

Երբ երեխային հաճախ են գովում, ապա նա սովորում է ինքնավստահ լինել:

Եթե երեխան ապրում է համերաշխ, ընկերական մթնոլորտում և իրեն պետքական է զգում, ապա նա սովորում է  սիրել:

 

Սիրեք և գնահատեք ձեր երեխաներին:

stichyenglish

Seasons

Spring is green,
Summer is bright,
Autumn is yellow,
Winter is white.

Butterfly

Butterfly,butterfly,
Where do you fly,
So quick and so high
In the blue, blue sky?

Little Bird

Fly, little bird fly,
Fly into the blue sky!
One, two, three
You are free.

I love my cat
It’s warm and fat
My cat is grey
It likes to play.

The Elephant

I am big and
I am strong,
And my trunk is very long.

ytro

Бабушкины руки

Я с бабушкой своею
Дружу давным-давно.
Она во всех затеях
Со мною заодно.
Я с ней не знаю скуки,
И все мне любо в ней,
Но бабушкины руки
Люблю всего сильней.

Л. Квитка

О маме

Наша мама, как весна:
То, как солнце засмеётся,
То, как летний ветерок
Головы моей коснётся.
То рассердится слегка,
Будто тучка набежала,
То, как радуга, она:
Поглядит – и засияла!
Как заботница-весна,
Не присядет, не устанет.
Вот придёт домой она,
И тотчас весна настанет.

Н. Иванова

Подарок

А. Усачёв

Моей знакомой лошади
Сегодня восемь лет.
Подарю я лошади
Цветов большой букет.

Лошадь их поставит в вазу
И не станент кушать сразу.

Женский день

Солнце светит за окном,
Снега стало меньше.
Поздравляем с женским днём
Всех любимых женщин:

Маму, бабушку, подружек,
Всех соседок и старушек,
Тёть, сестер, учителей…
Потому что, потому что
С ними лучше и теплей!

Н. Иванова

Հյուր է եկել փ.գնդապետ Մ.Մելիքյանը

934864_786623811403619_8745447154705786276_n

«ՏՈւՆՏՈւՆԻԿ» մանկական զարգացման կենտրոն

հեռ`     095300600

Կենտրոնում մենք օգնում ենք բազմակողմանիորեն բացահայտել մասնակից երեխաների շնորհները, ձեռք բերել նոր հմտություններ, ամենակարևորը նաև ուղղորդում ենք ծնողներին` երեխաների հետ աշխատել ըստ համապատասխան տարիքային շրջանի:

3-4 տարեկաններ
Ուսուցման 1-ին փուլ

Մենք կարծում ենք, որ մինչև 3 տարեկան երեխաների համար լավագույն տարբերակը ծնողների, հատկապես` մոր կողքին լինելն ու նրա անմնացորդ ուշադրությունն ստանալն է, սակայն մեր օրերում բազմազբաղ ծնողները հաճախ չեն կարողանում ապահովել նման պայմաններ:
Այսպես, մեր կենտրոնում ուսուցման 1-ին փուլը հենց 2-3 տարեկան երեխաների համար է, որն ունի կրթական հետևյալ հնարավորությունները.
1. Գիտակցության զարգացում (որպեսզի երեխան հասկանա և որոշի, թե ինչ է իրեն պետք)
2. Երեխայի հնարավորությունների բացահայտում
3. Ֆիզիկական գործունեության զարգացում
4. Զգայական ընկալումների զարգացում (ձև, գույն, չափ)
5. Մանր մոտորիկայի զարգացում
6. Ինքնուրույնության զարգացում
7. Խոսքի հմտության զարգացում
8. Պար, երգ

9. Մաթեմատիկական պատկերացումներ

.Այս փուլին հաջորդող ուսուցման փուլը երեխաներին նախապատրաստում է դպրոցին:

Դաստիարակն այս խմբում հանդես է գալիս որպես խաղընկեր, ուղեկցում է երեխաներին, հետևում և ուղղորդում խաղերին, դասերին, առաջադրանքները կատարելիս:
Երբ խմբասենյակում կա գրավիչ զբաղմունք, երեխաների ուշադրությունը կենտրոնանում է տվյալ երևույթի վրա, և աշխատանքը դառնում է ավելի դյուրին ու արդյունավետ:

4-6 տարեկաններ
Ուսուցման 2-րդ փուլ

Այս փուլը նախատեսում է`
1. Ստեղծագործական ունակությունների զարգացում
2. Հիշողության, ուշադրության, տրամաբանության զարգացում
3. Շփումը շրջապատում` շփման կուլտուրա մեծահասակների և հասակակիցների հետ
4. Օտար լեզուներ
5. Անհատականության ձևավորում
6. Գրաճանաչություն
7.Մաթեմատիկական հասկացություններ

8.Պար
9. Երգ

***************************************************
Ուսումնական և դաստիարակչական այս ծրագիրը նպաստում է երեխաների հաշվելու, կարդալու և գրելու ունակությունների զարգացմանը:
Մեզ համար շատ կարևոր է, որ ինչպես երեխաները, այնպես էլ` ծնողներն իրենց հարմարավետ զգան մեր կենտրոնում:

images

 

Գրավոր խոսքն ունի խոսքային գործունեության երկու տեսակ` գիր և ընթերցանություն: Գրի խանգարումներն անվանում են դիսգրաֆիա, իսկ ընթերցանության խանգարումները` դիսլեքսիա: Այս խանգարումներն  ավելի հաճախ ի հայտ են գալիս զուգակցված, սակայն կարող են դրսևորվել նաև որպես առանձին, ինքնուրույն խանգարում: Գրի լրիվ բացակայությունը կոչվում է ագրաֆիա, ընթերցանության անընդունակությունը` ալեքսիա:

Դիսլեքսիան ընթերցանության պրոցեսի մասնակի խանգարում է, որը պայմանավորված է բարձրագույն հոգեկան ֆունկցիաների թերզարգացմամբ և արտահայտվում է կայուն բնույթի կրկնվող սխալներով: Ընթերցանության խանգարումները բավականին շատ են տարածված երեխաների շրջանում, ընդ որում  4 — 5 անգամ ավելի հաճախ հանդիպում է տղաների մոտ:

Դիսլեքսիայի առաջացման պատճառները մինչ օրս էլ վիճաբանությունների տեղիք են տալիս: Շատ հեղինակներ գտնում են, որ առկա է ժառանգական նախատրամադրվածություն: Որոշ գիտնականներ էլ բացառում են նման մոտեցումը:  Դիսլեքսիայով երկվորյակների հետազոտությունները ցույց տվեցին, որ դիսլեքսիայի ծագումը պայմանավորող որոշ գործոններ, այնուամենայնիվ, ժառանգական բնույթ ունեն: Դիսլեքսիան հաճախ պայմանավորված է լինում գլխուղեղի` ընթերցանության պրոցեսին մասնակցող գոտիների օրգանական վնասվածքներով: Ընթերցանության խանգարումներով երեխաների խմբում մեծ թիվ են կազմում ուղեղային մինիմալ դիսֆունկցիայով երեխաները, հոգեկան զարգացման հապաղում, բանավոր խոսքի ծանր խանգարումներ, ուղեղային կաթված, լսողության  խանգարումներ և մտավոր հետամնացություն ունեցողները:

Համաձայն Ռ. Ե. Լալաևայի դասակարգման տարբերում են  դիսլեքսիայի հետևյալ տեսակները.

  • ֆոնեմատիկական
  • սեմանտիկական
  • ագրամատիկական
  • մնեզտիկական
  • օպտիկական
  • տակտիլային:

Դիսլեքսիայով երեխաների մոտ նկատվում են սխալների հետևյալ խմբերը.

  • ընթերցելիս հնչյունների փոխարինումներ և շփոթումներ (հատկապես արտաբերմամբ մոտ հնչյունների), ինչպես նաև գրաֆիկորեն նման տառերի փոխարինումներ
  • տառային ընթերցում (անվանում է առանձին տառերը, սակայն վանկ կամ բառ չի կազմում)
  • բառերի հնչյունավանկային կառուցվածքի աղավաղումներ, որոնք արտահայտվում են հնչյունների կամ վանկերի բացթողումներով, ավելացումներով, տեղափոխումներով
  • կարդացածի իմաստն ընկալելու դժվարություններ, որոնք արտահայտվում են առանձին բառի, նախադասության կամ տեքստի մակարդակով, ընդ որում ընթերցանության տեխնիկական կողմի խանգարումներ չեն դիտվում
  • ագրամատիզմներ ընթերցանության ժամանակ (հոլովական վերջավորությունների, գոյականի դեմքի, թվի ամհամապատասխանություն):

Դիսլեքսիան սովորաբար ուղեկցվում է նաև ոչ խոսքային խանգարումներով: Ընթերցանության խանգարում ունեցող երեխաները դժվարանում են կողմնորոշվել տարածության մեջ, ընկալել մարմնի իրական ձևն ու չափերը: Ուշ է ձևավորվում մարմնի աջ և ձախ կողմերի տարբերակումը:

Դիսլեքսիայով երեխաների հետ աշխատելիս անհրաժեշտ է ձևավորել կամ զարգացնել`

  • հնչութային ընկալումը (հնչույթների տարբերակում)
  • հնչութային վերլուծությունը
  • տեսողական վերլուծությունն ու համադրությունը (տառերի տարվերակում)
  • տարածական պատկերացումները (աջ – ձախ, վերև — ներքև, մեծ – փոքր, վրա – տակ և այլն)
  • տեսողական հիշողությունը
  • կապակցված բանավոր խոսքը
  • էմոցիոնալ ոլորտը
  • նուրբ և ընդհանուր մոտորիկան
  • հասակակիցների հետ շփումը:

 

 

Հեղինակային իրավունքը՝

լոգոպեդ, հատուկ մանկավարժ Սուսաննա Դավթյանի

«Բժշկական Գենետիկայի և Առողջության Առաջնային Պահպանման Կենտրոն»

Աբովյան 34/3, 5-րդ հարկ, 20 սենյակ, հեռ. 055 70 10 75

.”Տունտունիկ” մանկական զարգացման կենտրոնի ուսումնական ծրագիրը գործում է 3-6 տարեկան երեխաների համար:

.Մեր փորձառու մասնագետները կլցնեն Ձեր փոքրիկի առօրյան լույսով և ջերմությամբ:

.Մենք նպաստում ենք երեխաների մտավոր, հոգևոր, ֆիզիկական զարգացմանը:

.Երեխաների ինքնուրույնության, ինքնասպասարկման, ինքնակազմակերպման կարողությունների ձևավորմանն ու զարգացմանը:
հեռ`         095300600

հասցե`           ԱՎԱՆ-ԱՌԻՆՋ 1 մկր.

This slideshow requires JavaScript.

images

Ինչպե՞ս երեխային սովորեցնել ճիշտ խոսել զարգացման վաղ շրջանում:

Երեխայի զարգացման վաղ շրջանը (ներառյալ պտղի սկզբնավորման և ձևավորման ընթացքը) թեև առաջին հայացքից աննկատ, սակայն էական դեր է կատարում ողջ նրա հետագա կյանքի համար: Երեխայի խոսքի համակողմանի զարգացման նախադրյալները, որոնք հետագայում պայմանավորում են նրա ընկալման, հաղորդակցման, մտածողության, երևակայության, ուշադրության, հիշողության ձևավորումն ու զարգացումը, պետք է նուրբ և խնամքով ձևավորել  շատ ավելի վաղ, քան կսկսի երեխայի մոտ ի հայտ գալ կապակցված խոսքը: Մեծահասակի մեղմ ձայնը, պարզ, հստակ և ամենակարևորը՝  դրական էմոցիոնալ  լիցք կրող խոսքը խթանում է երեխայի խոսքային ակտիվությունը: Աստիճանաբար փոքրիկը սկսում է ուշադրությունը կենտրոնացնել, որսալ և փորձել պատասխան  ձայնային ռեակցիա տալ, ինչը նման է յուրօրինակ երկխոսության: Նման պահերի կարելի է կրկնել երեխայի ձայնարկությունները, արտաբերած հնչյունը կամ վանկը, որով կամրապնդենք նրա վարքը, իհարկե, ավելացնելով  օրինակելի խոսք: Միշտ պետք է հիշել, որ որքան փոքր է երեխան, այնքան նրա համար առաջնային է խոսքի հուզական կողմը, ձայնի հնչերանգը, դեմքի արտահայտությունը,  իսկ աստիճանաբար մեծանալով՝ դրան ավելանում է արդեն խոսքի իմաստային կողմի կարևորությունը: Ընդհանրապես և հատկապես խոսքի զարգացման վաղ շրջանում երեխան պետք է լսի  հստակ խոսք: Երեխայի բառապաշարը պետք է հարստացնել հատկապես ուշադրություն դարձնելով բայերին և ածականներին:  Պետք է խրախուսել երեխայի հարցերը, միշտ պատասխանել դրանց, միևնույն ժամանակ երեխային տալ այնպիսի հարցեր, որոնց պատասխանը չի սահմանափակվում մեկ բառով, այլ պահանջում է հետազոտական միտք, տրամաբանված պատասխան: Եթե երեխան գիտի տվյալ առարկայի անվանումը, հարկ չկա ժամանակ առ ժամանակ հարցնել ինչ է դա՝ ստուգելու համար հիշում է արդյոք, թե՞ ոչ: Ավելի նպատակահարմար է հարցնել՝ ինչպիսի՞ն է այն, ինչի՞ համար է կամ ի՞նչ կարելի է անել դրանով, ինչը կդրդի երեխային մտածել, ուշադիր լինել, դիտարկել, փորձել և այլն:

Խոսքի զարգացումը սերտորեն կապված է երեխայի առաջատար գործունեության՝ խաղի հետ, հետևապես այն պետք է դիտարկել որպես խաղի մաս, բաղկացուցիչ:

Մեկ այլ կարևոր գործոն ևս կա խոսքի զարգացման ընթացքում՝ նուրբ մոտորիկայի, այսինքն՝ մատների նուրբ շարժունակության զարգացումը: Քանի որ գլխուղեղում մոտ են տեղակայված մատների նուրբ շարժունակությունն ապահովող կենտրոնը և խոսքի կենտրոնները, զարգացնելով մատների ճկունությունը՝ խթանվում է նաև խոսքի զարգացումը: Ահա թե ինչու նախադպրոցական, կրտսեր դպրոցական երեխաների համար էապես կարևորվում են կավով, խմորով, պլաստիլինով, մկրատով, ավազով և նմանատիպ խաղերը:

Ինչպե՞ս վարվել խոսքի զարգացման դժվար հաղթահարելի անկանոնությունների դեպքում:

Երեխայի դաստիարակությամբ, խնամքով անմիջականորեն զբաղվող մարդիկ հարկ է, որ լավ պատկերացնեն մարդուն՝  իր հոգևոր, մտավոր, ֆիզիկական ասպեկտների ամբողջականության մեջ: Կարևոր է տեղյակ լինել  երեխայի զարգացման, և, մասնավորապես խոսքի զարգացման ճգնաժամային փուլերին: Հնարավորինս ուշադիր պետք է դիտարկել երեխային, նրա վարքը, փորձել  գտնել խնդիրների բուն պատճառները և համապատասխան մասնագետների օգնությամբ ու խորհրդատվությամբ օգնել փոքրիկին հաղթահարելու դժվարությունները:

Ո՞ր տարիքում է առավել բարձր խոսքային խանգարումների շտկման արդյունավետությունը:Արդյո՞ք մանկական հասակում խոսքի խանգարումների վաղ ախտորոշումը թույլ կտա կանխել խոսքային զարգացման շատ բարդություններ:

Քանի որ խոսքը սերտորեն կապված է երեխայի հոգեֆիզիկական զարգացման հետ, ուշադիր հետևելով երեխայի զարգացմանը՝ կարելի է հետագայում հնարավոր կամ անխուսափելի խանգարումները նկատել մինչև դրանց դրսևորումը, այդպիսով որոշ դեպքերում նաև հնարավորություն ունենալ կանխելու այնպիսի խոսքային խանգարումներ, ինչպիսիք են լոգոնևրոզը (կակազություն), խոսքի զարգացման հապաղումը, գրավոր խոսքի խանգարումները և այլն: Իսկ եթե, այնուամենայնիվ, որևէ խոսքային խանգարում արդեն առկա է, ապա հնարավորինս վաղ միջամտությունը կտրուկ մեծացնում է լիարժեք շտկելու կամ վիճակն առավելագունս բարելավելու հնարավորությունները: Ընդ որում տարբեր խնդիրների դեպքում այդ ժամանակահատվածը տարբեր է: Այսպես, եթե հնչարտաբերման շտկման, օր.՝ «ռ» հնչյունի ճիշտ արտասանության համար մասնագիտական միջամտությունը կատարվում է 4,5 – 5 տարեկանում, ապա լսողության խանգարման առկայության դեպքում անհրաժեշտ է սկսել արդեն մի քանի ամսական հասակից:

Արդյո՞ք խոսքային հաղորդակցման սահմանափակ հնարավորությունները առաջացնում են խոսքային մտածողության, ուշադրության, հիշողության ձևավորման դանդաղում, զգայակամային ոլորտի այլ խանգարումներ:

Ինչպես նշվեց, խոսքը զարգանում է երեխայի  ֆիզիկական, մտավոր և հոգևոր զարգացմանը զուգընթաց: Այն ընդհանուր զարգացման ցուցիչ է և սերտորեն կապված է մտածողության զարգացման հետ: Իր հերթին մտքի խոսքային ճիշտ դրսևորումը նպաստում է հաղորդակցմանը: Ստացվում է ուշադրությունը, հիշողությունը, երևակայությունը, հոգեկանի մյուս գործընթացները փոխկապակցված են: Հետևաբար երեխայի խոսքային հաղորդակցման սահմանափակումները առաջ են բերում տարաբնույթ խնդիրներ:

Կարո՞ղ ենք արդյոք երեխայի մոտ ձևավորված շփման խանգարումը համարել դաստիարակման անբարենպաստ պայմանների արդյունք:

Այս հարցին չի կարելի միանշանակ պատասխանել: Կան դեպքեր, երբ դաստիարակման պայմանները որևէ կերպ չեն պայմանավորում շփման խանգարումը, օրինակ, եթե խոսենք աուտիզմի մասին: Սակայն մեկ այլ պարագայում անհամապատասխան դաստիարակությունը կարող է նպաստող գործոն կամ հավելյալ պատճառ հանդիսանալ և խորացնել  շփման դժվարությունները:

Ընդհանրապես նյարդահոգեկան առողջությունը, որն ապահովում է երեխայի շփման, հաղորդակցման, խոսքի նորմալ զարգացումը, մեծապես կախված է ընտանիքում միջանձնային հարաբերություններից: Ընդ որում առավել կարևոր է ոչ միայն դաստիարակման ընտրված մեթոդը, այլ այն, թե որքանով են ընտանիքի անդամները համակարծիք և հետևողական այդ մեթոդի կիրառման գործում:

 

 

Հեղինակայինիրավունքը՝

լոգոպեդ Սուսաննա Դավթյանի

«ԲժշկականԳենետիկայիևԱռողջությանԱռաջնայինՊահպանմանԿենտրոն»

Աբովյան 34/3, 5-րդհարկ, 20 սենյակ, հեռ. 055 70 10 75

images (4) a_43d1f79bimages (5)

 

ՏՈՒՆՏՈՒՆԻԿ  մանկական զարգացման կենտրոնում գործում է գեղարվեստական  մարմնամարզության  ( гимнастика) խմբակ:

Ընդունելունելությունը  սկսված է:

 հեռ .    095 300 600

This slideshow requires JavaScript.

  •  Կենդանիների և թռչունների մասին

  • download (2) download
  • 3. Զեբրեր

  • Զեբրերը գծավոր ձիեր են: Նրանք իրենց գույներով և գծերով տարբերվում են 3 տեսակի: Զեբրերը խմբերով են գնում խոտ ուտելու և ջուր խմելու:Բայց, եթե գիշատիչ կենդանիները տեսնում են զեբրերի խումբը, նրանք ընտրում են ամենաթույլ շարժվող զեբրին և հարձակվում նրա վրա:Զեբրերը ունենում են 1-2 ձագ:Նրանք ունեն շատ գեղեցիկ մորթի,որը կարճ բրդից է,իսկ պոչի ծայրը երկար մազերով է:Քանի որ զեբրերը քանակով քիչ են, մարդկանց արգելվում է որսալ զեբրերին:
  • download (1) images
  • 4.Փղեր

  • Գոյություն ունեն 2 տեսակի փղեր՝ Աֆրիկական և Հնդկական:
  • Փղերն աշխարհի ամենախոշոր ցամաքային կենդանիներն են:
  • download (3) download (4)
  • 5. Ագռավներ

  • Հայաստանում տարածված է 8 տեսակի՝ագռավներ,բայց ամենից շատը՝ սև և մոխրագույն ագռավներն են:Հյուսիսում ապրողները՝ չվող են,հարավում ապռողները՝ նստակյաց:Սև ագռավը լայնորեն տարածված է լեռներում։ Բազմանում են տարին մեկ կամ երկու անգամ՝ դնելով 2-8 խայտաբղետ ձու։ Ընդունակ է որոշ տրամաբանական գործողություններ կատարելու, օրինակ ընկույզը կոտրելու համար այն բարձրությունից նետում է քարերին:
  • download (5) images (1)
  • 6. Կոկորդիլոսներ

  • Կոկորդիլոսների մեծ մասն ապրում է չոր, շոգ և տաք տեղերում։ Շարժման ընթացքում կոկորդիլոսի մարմինը կպնում է գետնին, շարժվում է սողալով, դրա համար էլ կոկորդիլոսները սողունների դասին են պատկանում։ Նրանք բազմանում են ցամաքում։Կոկորդիլոսների միսը օգտագործում են սննդի մեջ, իսկ կաշիով կարում են բաճկոններ, պայուսակներ,կոշիկներ, զարդեր և նույնիսկ փոքր չափսերի կոկորդիլոսներին չորացնում ու որպես արձանիկներ պատրաստում:Այդպիսի չորացած կոկորդիլոսի ձագ մեր տանը ունենք,այն պապիկս է Աֆրիկայից բերել:
  • download (6) images (2)
  • 7. Դելֆիններ

  • Դելֆինները ՝ժպտացող, բարի,խելացի, օգնության հասնող և նուրբ մաշկ ունեցող կենդանիներ են:Դելֆինները ուտում են ձկներ, որիշ փափկամարմիններ և թռչուններ:Նրանք ուտում են օրական 30 կգ ձուկ:Նրանք ամեն 3-5 րոպեն մեկ դուրս են գալիս ջրի երես օդ շնչելու:Նրանք իրար հետ շփվում են սուլոցների և մարմնի շարժումների՝ ժեստերի լեզվով:
  • download (7) download (8)
  • 8. Արագիլներ

  • Հայտնի է արագիլների 18 տեսակ:Մարմնի երկարությունը մինչև 100–115 սմ է, թեվերի բացվածքը՝ 155–165 սմ, կենդանի զանգվածը՝ 4 կգ: Արագիլները դնում են 3–7 ձու, ունենում 3–5 ձագ:
  •                                           Բ-4 դպրոց- պարտեզ 2-1դասարան Մուսայելյան Վահե

This slideshow requires JavaScript.

 տես այստեղ`       http://biglemon.am/hy/Tuntunik-mankakan-zargacman-kentron-so-skidkoy

Առաջին անգամ ՏՈՒՆՏՈՒՆԻԿ մանկական զարգացման կենտրոնում անցկացվեց խմբակային  Արտ զարգացնող ծրագիր:

Ծրագիրը վարեց  հոգեբան-մանկավարժ Ալինա Բաբախանյանը:

This slideshow requires JavaScript.

Արտ զարգացնող ծրագիր

Ծրագիրը նախատեսված է երկու տարիքային խմբի երեխաների համար`3-5 և 5-7: Արտթերապևտիկ զարգացնող այս ծրագիրը առաջին հերթին շեշտը դնում է արվեստի աշխարհին երեխային հաղորդակից դարձնելուն: Մարդու նորմալ, ներդաշնակ զարգացումը ենթադրում է գլխուղեղի երկու կիսագնդերի հավասար ակտիվություն: Քանի որ ստեղծագործական պրոցեսների համար պատասխանատու է աջ կիսագունդը, որի ակտիվ աշխատանքը անհրաժեշտ է մարդու ներդաշնակ և առողջ զարգացման համար, ուստի վերջինիս ակտիվացման տարբերակը փոքրուց արվեստի տարբեր տեսակներով զբաղվելն է, որում մեծ դեր ունի հատկապես նկարչությունը:

Ծրագիրն իր մեջ ընդգրկում է հետևյալ բաժինները.

* Հեքիաթաթերապիա-հեքիաթի ընթերցում, վերլուծություն, բեմադրում, նոր հեքիաթի հորինում` ուղղված երեխայի ստեղծագործական երևակայության և խոսքի զար-գացմանը:

* Արտթերապիա- աշխատանք նկարչության տարբեր տեխնիկաներով, կավով և խմորե պլաստիլինով` էկոլոգիապես մաքուր և անվնաս,

* Երաժշտաթերապիա, պարաթերապիա-դասական երաժշտական կատարումների մանկական գործիքավորված տարբերակներիունկնդրում, դրանց ներքո իմպրովի-զացիոն պար` ուղղված երեխայի նախաձեռնողական և ստեղծագործական կարողու-թյունների զարգացմանը,

* Դերային ճանաչողական խաղեր` տիկնիկների մատուցմամբ-հոգեբանական խնդիր-ների վերացման, անհրաժեշտ հոգեբանական որակների և վարվեցողության կանոն-ների դաստիարակմանը:

Ինչ է տալիս Արտ զարգացնող ծրագիրը երեխաներին.

* Երեխայի ստեղծագործական ակտիվության խթանում,

* Ստեղծագործական մտածողության և երևակայության ձևավորում,

* Երեխայի մեջ սեփական բացառիկության և անհատականության զգացման ձևավորում` պատկերավոր արվեստի տեսակների միջոցով,

* Հուզական լարվածության վերացում (ռելաքսացիա),

* Նեգատիվիզմի, բացասական դիրքորոշման հաղթահարում,

* Ինքնակարգավորման հմտությունների ձևավորում,

* Շփման և խմբում դրսևորելու հմտությունների ձևավորում,

* Սեփական զգացմունքների և հուզական վիճակների գիտակցման և վերլուծության հմտությունների ձևավորում,

* ձերբազատում տարբեր բարդույթներից,

* Վախերի, ֆոբիաների և ագրեսիայի հաղթահարում:

Բացի այդ ամեն տարիքային խմբին համապատասխան երեխաներին արտ-տեխնիկաների միջոցով մատուցվում են տարբեր երևույթների էության վերաբերյալ ճանաչողական նյութեր` էքսպերիմենտներ գույների հետ, նոր գույների ստացում, կենդաների և բնության երևույթների վերաբերյալ պրեզենտացիաներ և գիտափորձեր: Ուսումնասիրում ենք երաժշտական գործիքները, նկարում և պատրաստում դրանք, ծանոթանում դրանց ձայնային ելևեջների

առաձնահատկությունների հետ: Յուրաքանչյուր պարապումք իհարկե ավարտվում է հեքիաթի կախարդական աշխարհով, որն այնքան կարևոր և բարերար ազդեցություն ունի մեր փոքրիկների հոգեկան աշխարհի վրա: Ծրագրում ընդգրկված են նաև ճանաչողական, գեղագիտական բնույթի մուլտֆիլմեր և նյութեր` ուղղված երեխաների գեղագիտական և էսթետիկական զարգացմանը:

 հեղ`  Ալինա Բաբախանյան

nql0ex6-vem

Սափրե’լ 1 տարեկան փոքրիկի գլուխը, թե’ ոչ

Այս հարցն ունենում են բոլոր ծնողները: Ոմանք ոչ միայն <<թեթևացնում>> են երեխայի մազերը, այլև ամբողջովին սափրում` համարելով, որ դրանք ավելի արագ և խիտ կաճեն: Ուրիշներն էլ, ընդհակառակը, երկարացնում են փոքրիկի` հատկապես աղջիկների մազերը և փորձում մանկական սանրվածքներ: Ո±ր օրինակին հետևել:

Փոքրիկի գլուխը սափրելու ավանդույթը գալիս է դեռ դարերի խորքից: Համարվում էր, որ եթե երեխան մինչև 1 տարին լրանալը կարողացել է հաղթահարել մահվան վտանգը, ուրեմն նա ամրակազմ է և ուժեղ: Գլուխը սափրելու արարողությամբ էլ նա դառնում էր ընտանիքի լիարժեք անդամ: Ավելի ուշ երեխաներին սափրում էին հիգիենիկ նպատակով` կեղտոտ մազերից ազատվելու համար: Այդ ավանդույթը շարունակվում է մինչ օրս: Սակայն ժամանակակից  գիտությունն ապացուցել է, որ փոքրիկի գլխի սափրելը ոչ մի կապ չունի մազերի գույնի փոփոխման, հաստության կամ աճի արագացման հետ: Այդ ամենը կախված է ժառանգականությունից. եթե ծնողների մազերը բարակ են և նոսր, փոքրիկն էլ խիտ մազեր չի ունենա, եթե նույնիսկ նրան մի քանի անգամ սափրեն:

Նորածինների մազերը բարակ են և նուրբ: Ժամանակի ընթացքում դրանք փոխվում են, սովորաբար նոր աճող մազերն ավելի կոշտ են լինում: Երեխայի գլուխը սափրելով միայն կարելի է արագացնել մազերի տեսակի փոփոխումը: Մասնագետները խորհուրդ են տալիս երեխայի մազերը զգուշությամբ կտրել կամ սափրել, քանի որ կարող են վնասվել մազարմատները: Իհարկե, փոքրիկին սափրելու պատճառներն էլ քիչ չեն: Առաջին հերթին, պետք է սափրել, եթե փոքրիկի մազերն անհամաչափ են աճում: Մյուս պատճառը շոգ եղանակն է, առանց մազերի փոքրիկներն ավելի լավ են զգում շոգին: Եվ վերջապես, սափրելն օգտակար է ճյուղավորված մազերի դեմ:

Ծնողները կարող են տան պայմաններում, ինքնուրույն թեթևակի կտրել երեխայի մազերը, օրինակ, լողացնելիս, երբ փոքրիկը զբաղված է ջրի հետ խաղալով: Իհարկե, այդ գործողությունը ավելի խնամքով և հմտորեն կանեն վարսավիրները:

Շարունակել ավանդույթը, թե հետևել գիտնականների խորհրդին` որոշեք ինքներդ, սիրելի ծնողներ:

         հեղինակ` ՀԱՍՄԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆ

bunte_haende1

                                 << ՏՈՒՆՏՈՒՆԻԿ >>

 մակական զարգացման կենտրոնի ուսումնական ծրագիր

                                      3-6 տարեկան երեխաների համար

.Երեխաների մտավոր, հոգևոր, ֆիզիկական զարգացում

.Երեխաների  ինքնուրույնության, ինքնասպասարկման, ինքնակազմակերպման կարողությունների ձևավորում և զարգացում

.Խոսքի, ստեղծագործական, երևակայության  զարգացում

.Մաթեմատիկական հասկացությունների, բնագիտական փորձի  և գիտելիքների ձևավորում

.Գեղարվեստական դաստիարակություն, գեղագիտական ճաշակի ձևավորում

.Անգլերենի, ռուսերենի  ուսուցում

.Ֆիզիկական զարգացում

.Տեխնոլոգիա, նկարչություն, ավազախաղ, ծեփ

.Կավագործություն

.Պար, պլաստիկա

.Երգ

. Տառաճանաչություն, գրաճանաչություն

 

t.tuntunik@mail.ru

           ՏՈՒՆՏՈՒՆԻԿ

մանկական զարգացման կենտրոն

             ՀԱՅԱՍՏԱՆ

Երևան Ավան-Առինջ

 095-300-600

 

 

 

 

Արենը (ձախից)  ասում է  Նարեկին (աջից).

-Գիտե’ս իմ մաման  գնումա աշխատանքի:

-Ի’նչա աշխատում:

-Փող:

Фотоdaa-0003 Фотоdaa-0006

 

 

Պատրաստեք հետաքրքիր խաղալիք  մակարոնից :

Մակարոնները  իրար  կպցնել էմուլսիայով:

Կարելի է նաև ներկել ջրաներկով:

563227_1430781507163499_1594000114_n

This slideshow requires JavaScript.

Պատրաստեք և Ձեր փոքրիկը շատ կուրախանա:

ՏՈՒՆՏՈՒՆԻԿ  մանկական զարգացման կենտրոնում ծեփամածիկի

փոխարեն օգտագործվում է էկոլոգիապես մաքուր աղի խմոր:

Երեխաները մեծ սիրով խաղում են, պատրաստում տարբեր առարկաներ:

Մայրիկներն էլ կարող են տանը պատրաստել , շատ հեշտ է:

1 թ/բ  ջուր

1 թ/բ ալյուր

1/2 թ/բ աղ

1 ճ/գդ ձեթ

1թ/գդ օսլա

տորթի գույն

Այդ ամենը խառնել իրար և եփել մարմանդ կրակի վրա 5 րոպե:

Խաղալուց հետո  կարելի է պահել փակիչով տարրայի մեջ սառնարանում երկար ժամանակ:

Սիրով` ՏՈՒՆՏՈՒՆԻԿ

Տնկում ենք  բույսերը, որոնք նախապես միասին դրել էինք ջրի մեջ:

Արմատակալած  բույսերը տնկվեցին , ջրվեցին :

Կսպասենք,  որ ծաղկեն:

This slideshow requires JavaScript.

***********

Ձմեռն անցավ…
Եկավ գարուն…
Ձյունը հալվեց,
Լցվեց առուն:
Արև ծագեց
Արևելքից,
Ծիլեր քաշեց
Գետնի տակից:
Տաք հարավից
Եկան հավքեր,
Բույն հյուսեցին
Ընկեր-ընկեր:
Ծառը պտկեց,
Տվեց բողբոջ,
Աղբյուրն հանեց
Անուշ խոխոջ:
Փռվեց կակաչ
Սարի լանջին,
Կարմրեց մորին
Թփի միջին:
Դաշտը թավիշ
Զգեստ հագավ,
Կանգնեց քարին
Երգեց կաքավ:
Արոտ գնաց
Ծնած մաքին,
Կաթը տվեց
Անուշ ձագին:

ԱԹԱԲԵԿ ԽՆԿՈՅԱՆ

************

Գարուն

Զուգված, զարդարված
Թավիշ կանաչով,
Ցոլում է դաշտը
Ոսկե ճաճանչով:
Սիրուն մայիսը
Գոհար է մաղել,
Ծաղկանց թերթերը
Շողել ու շաղել:
Հազար տեսակի
Թռչուն է երգում.
Ալ-կանաչ դաշտը
Զընգում, զրընգում:

***************

ԲՈՂԲՈՋԸ

Դուք չկարծեք, թե դողդոջն եմ,
Ի՞նչ անենք թե մերկ բողբոջն եմ,
Ես ծնվել եմ ծառի ճյուղին,
Ձմռան ցրտին, մառախուղին:
Սպասել եմ, որ արև գա,
Տաքուկ-տաքուկ ինձ համբույր տա,
Որ ես գույն-գույն շորեր հագնեմ,
Ծառի ճյուղին ուրախ կանգնեմ:
Որ ես լցվեմ, աճեմ սիրուն,
Առանց տերև էլ ի՞նչ գարուն,
Էլ ի՞նչ գարուն, երկինք պայծառ,
Երբ քնած են ծաղիկ ու ծառ:

***********************

Գարու՜ն, բարով էս գալիս:
Գարու՛ն, ինչու՞ էս լալիս,
Գուցե մերժված սե՞ր ունես,
Ու հետամու՞տ էս ինձ պես:

Ու սիրունիկ աղջկա պես
Խուսափում իմ հայացքից,
Ու ո՛չ մի ծաղիկ չունես,
Նոր էս ծնվում ձյուներից:

Թեև ուրախ էս, գարուն,
Ասա՛, բանը ինչու՞մն է,
Գուցե չե՞ս տեսել արյուն,
Գուցե քո վիշտը հի՞ն է:

ԳիտեմՍ, գիտե՜մ իմ գարուն,
Որ դու կյանք էս արարում,
Լոք քո գրկում կա տաք ձյուն,
Ազատությու՜ն, ջերմությու՜ն:

Ա՛խ թե ես կարենայիՍ,
Դուրյանի սա՜զն ունենայի,
Ես կերգեի քեզ համար,
Որ տևես երկա՜ր, երկար՜…

Արի գարուն, սիրահար,
Ու ինձ ձյուների հետ տար,
Գնանք գտնենք մի գալիք,
Մի սիրունիկ ձնծաղիկ:

Գալի՛ք, գալի՛ք ձնծաղիկ,
Այս աշխարքում անցողիկ,
Կյանքի, սիրո ակնթարթ,
Որ մնում է անաղարտ :

*****************

 

This slideshow requires JavaScript.

Մեր կենտրոնում երեխաների հետ աշխատեցինք կավով:

Նրանց շատ դուր եկավ :

Նախատեսված  ժամանակից  երկար աշխատանք կատարեցին մեծ հաճույքով:

Գիտնականները պարզել են, որ կավը բաղկացած է ալյումինի, պղնձի, երկաթի,

մագնեզիումի և օրգանիզմին անհրաժեշտ էլի շատ նյութերի միացություններից:

Շատ օգտակար է երեխաների  համար:

t.tuntunik@mail.ru

ՏՈՒՆՏՈՒՆԻԿ մանկական զարգացման կենտրոն
ՀԱՅԱՍՏԱՆ
Երևան Ավան-Առինջ
095 300 600

This slideshow requires JavaScript.

images

Մենք սիրում ենք քեզ աշուն,
Քաղցր միրգ ես դու բերում`
Հասած խաղող թփերի տակ,
Տանձ, սերկևիլ, նուռ ու թուզ,
Հոտն է բռնել շատ անուշ:

download

Նկարել եմ իրար մոտիկ
Մի մեծ կատու, մի մուկ պստիկ:
Վայ, ինչ սխալ բան եմ արել,
Որ իրար մոտ եմ նկարել…
Հանկարծ կատուն վրա կգա,
Խեղճ մկնիկի սևը կտա…
Քանի ուշ չէ ջնջեմ խեղճին
Ու նկարեմ հաջորդ էջին:

images (1)

Մայրիկ, ես քեզ
Շատ-շատ եմ սիրում:
Թե չես հավատում`
Նայիր աչքերիս,
Աչքերիս մեջ
Դու ես երևում:

Сколько звезд на ясном небе!
Сколько колосков в полях!
Сколько песенок у птицы!
Сколько листьев на ветвях!
Только солнце — одно на свете.
Только мама — одна на свете.

               Моя мама

                        В. Руссу

Много мам на белом свете.
Всей душой их любят дети.
Только мама есть одна,
Всех дороже мне она.
Кто она? Отвечу я:
Это мамочка моя.

Мамочка

Убайд Раджаб

Кто пpишёл ко мне с yтpа?
Мамочка.
Кто сказал: “Вставать поpа”?
Мамочка.
Кашy кто yспел сваpить?
Мамочка.
Чаю — в пиалy налить?
Мамочка.
Кто косички мне заплёл?
Мамочка.
Целый дом один подмёл?
Мамочка.
Кто цветов в садy наpвал?
Мамочка.
Кто меня поцеловал?
Мамочка.
Кто pебячий любит смех?
Мамочка.
Кто на свете лyчше всех?
Мамочка.